Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում առկա են կրտսեր խմբի պաշտոնների  թափուր հաստիքային միավորներ ՀՀ ԱՆ «Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում:

Ընդունվելու համար կարող են դիմել`

. առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ՝ իգական սեռի ներկայացուցիչների և արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):

տիրապետում են  հայերենին:

. ում մասնագիտական գիտելիքները, գործնական և անձնական հատկանիշներն ու առողջական վիճակը թույլ են տալիս կատարել քրեակատարողական ծառայողի պարտականություններ:

. դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չեն դատապարտվել:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 011-37-46-21):