Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական  վարչությունը հայտարարում է Երևան քաղաքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում տեղակայված քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում  աշխատանքի ընդունելություն:

Ընդունվելու համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն  ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր.

. Անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների և արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից),

. Տիրապետում են  հայերենին, մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները,

. Դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չեն դատապարտվել:  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. (011-37-46-21):