Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնակի նախկին դատապարտյալ Գ.Տ.-ի կողմից իր եղբոր՝ կալանավորված անձ Ռ.Մ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննության արդյունքում պարզվել է, որ արմավի 2 տուփերից մեկում 24 հատիկների կորիզների փոխարեն քողարկված են եղել դրանց նմանությամբ պատրաստված, ափիոն տեսակի թմրամիջոց հիշեցնող, առանձնապես խոշոր չափի՝ 29.59 գր քաշով մածուցիկ զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն