Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ ցմահ ազատազրկման դատապարտված, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Իրավագիտություն» ուղղության հեռակա բաժնի ուսանող Մհեր Ենոքյանի մասնագիտական ավարտական թեզի պաշտպանությունը:

Թեզի պաշտպանությունն անցավ բավական ուշագրավ և հարցաշատ մթնոլորտում:

Ավարտին Մհեր Ենոքյանն իր շնորհակալությունը հայտնեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական կազմին, Քրեակատարողական ծառայությանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ ուսումնառության տարիներին քննությունների կազմակերպման, դասաժամերի տրամադրման, ժամաքանակի վերանայման հարցերում մշտապես աջակցություն ցուցաբերելու համար: Իր շնորհակալությունը հայտնեց նաև լրատվամիջոցներին՝ օբյեկտիվ քննարկումների համար:

Նշենք, որ Մհեր Ենոքյանը հետխորհրդային երկրներում առաջին ցմահ դատապարտյալն է, որ ստանում է իրավաբանի որակավորում: