Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական  հիմնարկում  կազմակերպվեց և անցկացվեց հերթական սպորտային միջոցառումը՝  պտտաձողի և զուգափայտի վրա ձգումներ, որին ցանկություն էր հայտնել մասնակցելու 11 դատապարտյալ:

Թեթև նախավարժանքից հետո թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց դատապարտյալ Մովսես Սարգսյանը, որը կխրախուսվի հիմնարկի ղեկավարության կողմից:

Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվում են տարբեր ձևաչափի միջոցառումներ՝ ուղղված ազատազրկված անձանց ոչ միայն ֆիզիկական կոփվածությանն ու պատրաստվածությանը, այլև հոգևոր կայունությանը, ազատ ժամանակի արդյունավետ օգտագործմանը: