Փետրվարի 6-ին և 7-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումը կազմակերպվեց: ՀՀ շախմատի ֆեդերացիայի և Քրեակատարողական ծառայության կողմից ՔԿ հիմնարկում անցկացվեց արագ շախմատի մրցաշար, որը մեծ ոգևորություն առաջացրեց վերջիններիս շրջանում:

Շախմատային մրցաշարն անցկացվեց միջազային կարգի մրցավար Վրեժ Օրդյանի մրցավարությամբ:

Սպորտային միջոցառմանը մասնակցում էին շուրջ երեք տասնյակ դատապարտյալներ, որոնցից 11 լավագույնները Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ միաժամանակյա խաղի մասնակցելու իրավունք ստացան:

Առավելագույն միավորներ հավաքած և մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականները զբաղեցրած դատապարտյալները քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից արժանացան խրախուսանքների:

Մրցաշարի ավարտին  կազմակերպիչները շնորհավորեցին բոլոր մասնակիցներին` հատկապես շեշտելով այսօրինակ միջոցառումների կարևորությունը ազատազրկված անձանց ժամանցի, արդյունավետ առօրյայի կազմակերման և հասարակության մեջ ինտեգրվելու տեսանկյունից:

Վերջում գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շախմատի խաղատախտակներ նվիրեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին, իսկ Քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ հիմնարկի գրադարանը շուտով կհամալրվի նաև շախմատային գրականությամբ: