Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Արա Խաչիկի Սարգսյանը Հայաստանի գլոբալ Թայեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահն է, սև գոտի՝ 7-րդ դան:

Հակիրճ ներկայացնենք Ա. Սարգսյանի մարզական ուղին.

ITF Թայեքվոնդոյի  Հայաստանի և միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն:

2002 թվական. Գլոբալ Թայեքվոնդոյի Եվրասիայի չեմպիոն:

2004 թվական. Քիք-բոքսինգի և Գլոբալ Թայեքվոնդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

2010 թվական. ԱՄՆ Լաս-Վեգաս քաղաքում կայացած ITF Թայեքվոնդոյի աշխարհի առաջնության չեմպիոն:

2014 թվական. ԱՄՆ Ատլանտիկ Սիթի քաղաքում կայացած Թանգ սու դոյի առաջնության աշխարհի չեմպիոն:

2014թ. նոյեմբերի 1-ից 2-ը Ղազախստանի Հանրապետության Ակտոբե քաղաքում կայացավ ITF Թայեքվոնդոյի անկախ պետությունների համագործակցության երկրների բաց գավաթի առաջնությունը, որտեղ մինչև 80 կգ քաշային կարգում մեր գործընկեր Ա. Սարգսյանը նվաճեց սիրողական և պրոֆեսիոնալ մրցման չեմպիոնի տիտղոսն ու ճանաչվեց առաջնության տվյալ քաշային կարգի բացարձակ չեմպիոն:

Ղազախստանի Հանրապետության Թայեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Կոնստանտին Կարպովը և ITF Թայեքվոդոյի ասոցացիայի նախագահ Պարվիզ Մամեդովը հատուկ նամակով իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանին՝ ԱՊՀ երկրների բաց գավաթի առաջնությանը Հայաստանի հավաքականին աջակցելու համար:

Շնորհավորում ենք մեր գործըներոջը՝ Արա Սարգսյանին, և մաղթում սպորտային նորանոր հաջողություններ: