ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը շրջել է  հիմնարկում, ՔԿՀ ծառայողների աշխատասենյակներում, բուժկետում, գրադարանում, խոհանոցում, զբոսահրապարակում և նկուղային հարկում:

Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը հանձնարարականներ է տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի խնդիրների լուծման ու պահման պայմանների բարելաման վերաբերյալ:

http://moj.am/article/2205