Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն արտանետման դեպք են գրանցել: Հիմնարկի արգելագոտու 3-րդ տեղամասի միջնամասում հայտնաբերվել է  պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 18 գր քաշով կանաչավուն զանգված, թմրամիջոց հիշեցնող, 9.6 գր քաշով ափիոնանման զանգված, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ, 1 անհայտ ծագման դեղահաբ, 0.3 գր քաշով, բաց դարչնագույն, փոշենման զանգված, ինչպես նաև արտանետվող փաթեթի ծանրությունն ապահովելու  համար նախատեսված երկուական մետաղական պտուտակներով պնդօղակներ:

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: