Այսօր՝  ապրիլի 17-ին,  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական ևւ իրավական աշխատանքների բաժնի միջնորդությամբ «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկում  «Թատրոն 8»  թատերախումբը Ժաննա Հովակիմյանի ղեկավարությամբ հանդես եկավ  «Ես կին եմ» ներկայացման բեմադրությամբ:

Մեզ հետ զրույցում կին դատապարտյալներից մեկը մասնավորապես նշեց, որ այսօրինակ միջոցառումները միշտ էլ հաճելի են և ինչ-որ չափով օգնում են  հոգեպես ավելի մոտ լինել իրենց ընտանիքներին, զգալ ազատության շունչը…