Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ռենտգեն սարքով զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Դ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ե.-ի կողմից բերված 3 փափուկ աթոռները, որոնց մեջ նկատվել են կասկածելի առարկաներ: Ստուգմամբ յուրաքանչյուրի միջից հայտնաբերվել է «Բժշկական սպիրտ» գրառմամբ, 0.5 լ տարողությամբ, թափանցիկ հեղուկով 4 պոլիէթիլենային շիշ՝ ընդհանուր 12 հատ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: