Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների միջև անցկացվեց ֆուտբոլային հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության  անկախության 27-րդ տարելիցին:

Խաղն ընթացավ հավասար պայքարում, երկու թիմերն էլ աչքի ընկան իրենց բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ և ունեին հաղթելու մեծ հավանականություն, սակայն հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 4:4 հաշվով:  Հետխաղյա 11 մետրանոց հարվածներով հաղթեց օտարերկրյա դատապարտյալների թիմը: Երկու թիմերի լավագույն խաղացողները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից արժանացան խրախուսանքների:

Ֆուտբոլային հանդիպումները քրեակատարողական հիմնարկներում կրում են շարունակական բնույթ: