ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից փետրվարի 19-ին հիմնարկի գրադարանում դատապարտյալների համար կազմակերպվեց գրական երեկո՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ, արձակագիր, գրական և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Դատապարտյալներն իրենց մասնակցությամբ փաստեցին, որ անազատությունը խոչընդոտ չէ ընթերցանության, մշակութային կյանքով ապրելու համար: Նրանք համակարգչով լսեցին բանաստեղծի որոշ քառյակներ և պոեմներից հատվածներ: Դատապարտյալները ևս ընթերցեցին հատվածներ Հ․ Թումանյանի՝ իրենց նախընտրելի ստեղծագործություններից։ Միջոցառման ավարտին ՍՀԻԱ բաժնի աշխատակից Արտավազդ Մանուկյանը ներկայացրեց նաև մեծ լոռեցու կենսագրությունից հետաքրքրաշարժ դրվագներ: