2014 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործական կենտրոնում կայացել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտյոմ Սարգսյանի` «Երազից անդին…» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին ներկա են եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը, ՔԿ հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն աբեղա Զարգարյանը, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործական կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը: Վերջինս դատապարտյալին նվիրեց իր հեղինակած «Վրիպած ջրհեղեղ» գիրքը և հույս հայտնեց, որ դատապարտյալի աշխատանքների ցուցադրությունը շարունակական կլինի:

Ցուցահանդեսում ներկայացված է 33 գեղանկար: Այն բաց է մինչև դեկտեմբերի 11-ը: