«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համատեղ 2017թ. դեկտեմբերից մեկնարկել էր «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում հայտարարվել էր Հայաստանի Հանրապետության փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակների վերաբերյալ աշխատանքների մրցույթ, որին մասնակցել էին նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները:

Մրցույթի վերջնական արդյունքների քննարկմամբ ժյուրին մրցանակի էր արժանացրել դատապարտյալներ Ա. Դավթյանի, Մ. Ենոքյանի և Յ. Սարգսյանի հեղինակած նյութերը:

Մրցանակները հաղթողներին հանձնեցին ժյուրիի անդամները, գործընկեր կազմակերպությունները և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչները: