Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի նախաձեռնությամբ, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ իրականացվեց ծառատունկ. հիմնարկի տարածքում տնկվեց շուրջ երեք տասնյակ եղևնի:

Ծառատունկին մասնակցեցին հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Արտյոմ Մաղաքյանը, պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Սարգիս Գինոսյանը և հիմնարկի աշխատակիցները: Ազատազրկված անձինք ևս մեծ հոգատարությամբ ակտիվ մասնակցություն ունեցան ծառատունկին: