ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, փետրվարի 9-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի 11 դատապարտյալ ևս ստացան նույնականացման քարտեր:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ա. Խաչատրյանը, նույնականացման քարտերը հանձնելով դատապարտյալներին, նշեց, որ այսուհետ նրանք կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես, կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատապարտյալների նույնականացման քարտեր տրամադրելու գործընթացը շարունակվում է: