Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սարգսյանի հեղինակած մեծածավալ կտավը նվիրաբերվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Կտավում պատկերված են «Նեմեսիս» գործողության պատասխանատուները, որոնց հեղինակը պատկերել է արդարադատություն իրականացնողների հանդերձանքով` որպես հայ ժողովրդի հավաքական վրեժի ու ապրելու, արարելու, սերունդներին ուղղված խորհրդի և պատմությունից դասեր քաղելու խոսուն արտահայտություն, վրեժ, որ պիտի լիներ բալասան ու ընձյուղ վերապրելու և փարոս ապագայի։