ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում ընթանում են  սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:

ՀՀ ԱՆ «Արմավիր», «Գորիս» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում ավարտվել են սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները, իսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դրանք այս պահին դեռ շարունակվում են:

Հավելենք, որ քրեակատարողական հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքներ կիրականացվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում: