Օրերս ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի  դատապարտյալների միջև անցկացվեց սեղանի թենիսի առաջնություն, որին ներկա էր նաև հիմնարկի վարչակազմը: Եռօրյա թեժ և անզիջում մրցապայքարից հետո առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավեցին դատապարտյալներ Մ. Հովհաննիսյանը, Դ. Կարապետյանը և Ա. Մովսիսյանը: Մրցանակային տեղեր զբաղեցրած դատապարտյալները հինարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: