Մայիսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում կալանավորված անձի կոշիկի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորիչի լար:

Իսկ մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: