ՀՀ ԱՆ «Վանաձոր» հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվեց հերթական մարզական միջոցառումը՝ սեղանի թենիսի առաջնություն դատապարտյալների շրջանում: 12 դատապարտյալ երկու ամիս շարունակ մարզվում էր հիմնարկում՝ նախապատրաստվելով առաջնությանը:

Երեք օր տևած մարզական միջոցառումն անցավ բավական թեժ և համառ մթնոլորտում: Դատապարտյալները մեծ ոգևորությամբ պայքարեցին՝ մրցանակային տեղեր զբաղեցնելու համար:

Առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրին դատապարտյալներ Ս. Սարգսյանը, Ն. Վարդանյանը, Ա. Ավետիքյանը: Նրանք հիմնարկի ղեկավարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Պատվոգրերի հանձնման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ա. Պետրոսյանը՝ իր խոսքում կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ օգտագործումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ միջոցառումների իրականացումը: