Սեպտեմբերի 15-ը Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնեց Խաչվերաց տոնը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և Խաչին նվիրված տոներից ամենակարևորը. այն նվիրված է Տիրոջ Խաչափայտի՝ գերությունից ազատմանը, վերադարձին և փառաբանության հիշատակին: Տոնի հաջորդ օրը մեռելոց է, և այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ:

Տաղավար տոնը հիշատակվեց նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում. սեպտեմբերի 16-ին հիմնարկի հոգևոր անկյունում դատապարտյալների մասնակցությամբ և հոգևոր հայր Տեր Զենոն քահանա Բարսեղյանի օրհնությամբ տրվեց պատարագ, որից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգը:

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ևս հիշատակվեց տաղավար տոնը: Հիմնարկի հոգևոր անկյունում արարողակարգն իրականացվեց Տեր Առնակ քահանա Հարությունյանի և Սամվել սարկավագ Բաղդասարյանի ձեռամբ: