Օգոստոսի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում 4-րդ և 5-րդ տեղամասերի խցերից հայտնաբերել են գործարանային արտադրության, տարբեր չափերի թվով 19 կտրող-ծակող գործիքներ, բջջային 3 հեռախոս՝ բաժանորդային քարտերով, 2 ականջակալ, 2 USB լար, 1-ական wi-fi սարք և հեռախոսի լիցքավորիչ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: