ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման պիլոտային ծրագրի շրջանակներում  կանանց միամսյակին ընդառաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ ԱՊԿԲ Երևան քաղաքի բաժանմունքներում հաշվառված կանանց համար կազմակերպել էր այցելություններ տարբեր մշակութային օջախներ:

Մարտի 4-ին և 5-ին ԱՊԿԲ աշխատակիցների ուղեկցությամբ կին դատապարտյալներն այցելել են Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն և դիտել համապատասխանաբար «Մեր տան տերերը» և «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում» ներկայացումները:

Մարտի 7-ին այցելել են Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահ և ունկնդրել Արուս Գուլանյանի համերգը:

Ինչպես նշեցին դատապարտյալ կանայք, երբ կյանքի որևէ ժամանակահատվածում խոտոր ուղի ես բռնում ու կանգնում անխուսափելի հատուցման առաջ, թվում է, թե այդ խարանը քեզ ուղեկից է լինելու ողջ կյանքիդ ընթացքում, սակայն նմանօրինակ միջոցառումները ապացույցն են այն բանի, որ մարդը պետության արժեքային համակարգի կարևորագույն բաղկացուցիչն է, և, ինչ էլ որ արած լինի, մեր հասարակության կարևորագույն անդամը: