Ապրիլի 3-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Ս.-ի անվամբ քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում քաղցրավենիքի միջից հայտնաբերվել և առգրավվել է կոշտ զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 5.2 գրամ քաշով:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: