2015 թվականի մայիսի 7-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ՀՀ Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ տեղի ունեցավ «Յարխուշտա» և «Խնկարկում» գեղարվեստական ֆիլմերի ցուցադրում: Ֆիլմի ցուցադրմանը մասնակցում էին ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներ, ֆիլմի գլխավոր ռեժիսոր Գագիկ Հարությունյանը, տնօրեն Վահան Ղազարյանը, սցենարի հեղինակ, «Շառավիղ» թերթի գլխավոր խմբագիր Մարտին Հուրիխանյանը և դերասան, բժիշկ Օնիկ Սարգսյանը:

Ֆիլմերի ցուցադրումից հետո հյուրերը զրուցեցին դատապարտյալների հետ, հիմնարկի գրադարանին նվիրեցին «Շառավիղ» թերթի հերթական համարի օրինակներ և Մարտին Հուրիխանյանի հեղինակած գրքերից: