Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Լ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ կոշիկի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առանձնացված առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.6, 1.4 և 3.1 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներով լի փաթեթներ:

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: