Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ դատապարտյալների կողմից պատրաստված իրերի ցուցադրություն, որին ներկա էին Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը և կենտրոնի դասավանդող ուսուցիչները:

Միջոցառումը քրեակատարողական վարչության հետ համատեղ կազմակերպվել էր վերոնշյալ ՊՈԱԿ-ի կողմից դատապարտյալների համար իրականացվող կրթամշակութային դասընթացների շրջանակում:

Ցուցահանդեսի նպատակը դասընթացների ժամանակ ձեռք բերված հմտությունների և որպես արդյունք` դատապարտյալների կողմից պատրաստված իրերի ներկայացումն էր:

Միջոցառման շրջանակներում 12 դատապարտյալներ ստացան վկայականներ:

Ելնելով դատապարտյալների կրթական զարգացման և կարիքների անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2016 թվականի փետրվարից «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացնում է հետևյալ կրթամշակութային ծրագրերը

  • ընդհանուր գրագիտություն
  • համակարգչային հմտությունների ուսուցում
  • խեցեգործություն, խեցեգործության ներկման և թրծման տեխնոլոգիա
  • բրուտագործություն, զարդարվեստ և նկարչություն