Քրեակատարողական ծառայությունը ներկայացնում է բժշկական սպասարկման ոլորտում 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում  իրականացված աշխատանքների հաշվետվությունը.

• քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժում է ստացել 458 անձ, ինչը 93-ով ավել է 2017 թվականի նույն ժամանակահատվածից (2017թ.՝ 365)

• իրականացվել է ամբուլատոր ընդունելություն 40876 անձի համար (2017թ.՝ 74941)

• մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված է 174 անձ (2017թ.՝ 176)

• բուժման և հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխվել է 1003 անձ (2017թ. 1-ին կիս.՝ 821), որից բուժման նպատակով՝ 229 անձ (2017թ. 1-ին կիս.՝ 145), հետազոտման նպատակով՝ 774 անձ (2017թ. 1-ին կիս.՝ 676)

• անազատության մեջ պահվող 428 անձ (2017թ. 1-ին կիս.՝ 297) պետպատվերի շրջանակներում ստացել է բժշկական օգնություն, որից բուժման նպատակով՝ 126 անձ (2017թ. 1-ին կիս.՝ 79), հետազոտման նպատակով՝ 302 անձ (2017թ. 1-ին կիս.՝ 218):

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության կողմից քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումների 120 ծառայողների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց: