1. 1.    Անազատության մեջ պահվող անձանց վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ 

2016 թվականի 11 ամիսների ընթացքում համապատասխան աշխատանքով ապահովվել են 606 դատապարտյալներ, որոնցից 215-ը՝ իրենց համաձայնությամբ` չվարձատրվող աշխատանքով:

Ինքնագործ միավորումներում ընդգրկվել են 276 դատապարտյալներ:

Իրացվել է 187 դատապարտյալի կրթական իրավունքը, որից

  • հանրակրթական – 65
  • մասնագիտական, արհեստագործական – 114
  • բարձրագույն և հետբուհական – 8

2016թ. 11 ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է մշակութային, լուսավորչական, մարզական և կրոնական 319 միջոցառում, որին մասնակցել են 8.126 դատապարտյալներ և կալանավորված անձինք, այդ թվում՝

ա) «Աբովյանի Թիվ 2 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ում անցկացված համակարգչային դասընթացներին 2015թ-2016թթ. ուստարում մասնակցել է «Աբովյան» ՔԿ հիմնարկի 10 դատապարտյալ, 2016թ-2017թթ նույնպես 10դատապարտյալ:

բ) «Աբովյան» ՔԿ հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 27.01.2016թ-13.04.2016թ.  անցկացվել են ծնողավարման դասընթացներ, որոնց մասնակցել են 20 դատապարտյալներ: 2016թ-ի ընթացքում նույն ՊՈԱԿ-ի կողմից անցկացվել են կավագործության, զարդարվեստի և փայտի փորագրության դասընթացներ, որին մասնակցել են 15 դատապարտյալներ:

գ) «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և Լիտվայի դեսպանատան աջակցությամբ  նույն ՔԿ հիմնարկում անցկացվել են վարսահարդարման դասընթացներ, որոնց 2016թ-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մասնակցել են 10դատապատյալներ, իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին` 11:

դ) 2016թ. հունիսին ծառայության նախաձեռնությամբ և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աջակցությամբ թվով 23 ցմահ դատապարտյալներ ապահովվել են օպտիկական ակնոցներով, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4-րդ մասնաշենքի խցերից մեկը վերանորոգվել և կահավորվել է որպես մարզասենյակ:

ե) «Արմավիր» ՔԿ հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացնում է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն» և «Համակարգչային հմտությունների ուսուցում» դասընթացներ, որոնց մասնակցում են 48 դատապարտյալներ:

զ) ՀՀ փաստաբաննների պալատի փաստաբանների և «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ իրավաբանների կողմից կատարվել է այցելություններ ՔԿ հիմնարկներ, և, ըստ ցանկության, թվով 271 կալանավորված անձանց և դատապարտյալների տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:

Իրականացվել են համալիր միջոցառումներ՝ անազատության մեջ գտնվող անձանց անձը հաստատող փաստաթղթերովփաստաթղթավորելու ուղղությամբ, ինչը տասնամյակներ շարունակ դասվել է անլուծելի հիմնախնդիրների շարքին:

Արդյունքում, հիշյալ նախաձեռնության շրջանակներում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, շուրջ 400 (180-ը՝ 2016թ.) դատապարտյալներ և կալանավորված անձինք փաստաթղթավորվել են նույնականացման քարտերով՝ քաղաքացիաիրավական հարաբերություններում լիարժեքորեն իրացնելով իրենց իրավունքները:

  1. 2.    Բժշկական սպասարկման ոլորտում իրականացված աշխատանքներ 

ա) ՀՀ ԱՆ և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից համատեղ մշակվել և արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգի նախագիծը, որի ընդունմամբ բժշկական սպասարկման ոլորտում կիրականացվեն բազմակողմանի փոփոխություններ՝ ենթակառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վերազինման, հիվանդանոցային պայմանների բարելավման, բժշկական ծառայության աշխատակիցների անկախության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ոլորտներում:

բ) Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծ, ըստ որի` նախատեսվել է օրենսդրական փոփոխություններ կատարելու միջոցով վերացնել բժիշկ մասնագիտությամբ ծառայողների ծառայության ընդունելու և ծառայությունից ազատելու տարիքային սահմանափակումները` վերջիններիս ծառայության ընդունելով մինչև 45 տարին լրանալը և թույլատրել ծառայել մինչև 65 տարին: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով ծառայության ընդունելու ստորին տարիքային շեմը 30 տարեկանն է, ինչը խոչընդոտում է բժշկական ծառայության ստորաբաժանումները փորձառու կադրերով համալրելու գործընթացին:

գ) Պաշտոնապես մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որն իրականացվելու է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում կբարելավվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, կվերապատրաստվեն դրանց անձնակազմերը, ինչպես նաև օժանդակություն կցուցաբերվի ՀՀ կառավարությանը՝ քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում:

  1. 3.   Սննդի ապահովման ոլորտի արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներ 

ա) Սննդի ապահովման բնագավառում իրականացվել են աննախադեպ կազմակերպա-իրավական միջոցառումներ, որոնց շնորհիվ լուծում է տրվել տասնամյակներ շարունակ քրեակատարողական համակարգի առջև ծառացած հիմնախնդրին, այն է՝ տարիներ շարունակ դատապարտյալների և կալանավորված անձանց թվաքանակին համապատասխան սննդամթերք պատրաստելու և վերջիններիս կողմից դրանցից չօգտվելու արդյունքում անհիմն թափելուն:

Սահմանվել են նոր իրավական չափորոշիչներ, համաձայն որի այսուհետ, անազատության մեջ գտնվող անձանց տրվող ամենօրյա անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միայն այն անձանց թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով:

Կարևոր է արձանագրել, որ գործընթացը սկիզբ է դրվել 2015թ-ի վերջերին և ամսական միջին հաշվով ամենօրյա սննդից հրաժարվողների թիվը տատանվել է 200 անձի սահմաններում, ինչը գրեթե կրկնակի ավելացել է 2016թ-ի ընթացքում:

բ) Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի բազմազանության ապահովման, անհրաժեշտ կալորիականության պահպանման, ինչպես նաև սննդանյութերի և էներգիայի նկատմամբ օրգանիզմի բավարար ֆիզիոլոգիական պահանջի նորմերը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Ծառայության նախաձեռնությամբ 06.09.2016թ-ին նախապատրաստվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1182-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ»:

դ) 2016 թվականի հունվարին քրեակատարողական համակարգում լիարժեքորեն սկսեց շահագործվել ծառայության նախաձեռնությամբ ներդրված «Առցանց պատվերներ»-ի ծառայությունները, որի արդյունքում կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատներին հնարավորություն ընձեռվեց առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջի (www.ced.am) միջոցով վերջիններիս ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել նաև առցանց եղանակով:

Քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված իրավական արգելքների բացակայության դեպքում առցանց պատվերի հիման վրա ձեռք բերված ապրանքները 1 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին: Առցանց խանութի ծառայությունները դեռևս ներդրված են միայն ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում: Աշխատանքներ են տարվում այս ծառայությունը նաև այլ ՔԿՀ-ներում կալանավորված անձանց և դատապարտյալներին հասանելի դարձնելու ուղղությամբ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հնարավորություն է ընձեռվել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին հանձնուքներ փոխանցել ցանկացած վայրից, այդ թվում՝ արտերկրից:

  1. Ծառայողական գործունեության թափանացիկության ամրապնդման և կոռուպցիոն երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներ

ա) Հանրության լայն շրջանակներին հաշվետու լինելու, ինչպես նաև ամենօրյա գործունեության թափանցիկության ապահովման գործում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջն (www.ced.am), արձանագրել է աննախադեպ հետաքրքրություն՝ 2016թ-ի ընթացքում արդեն իսկ ապահովելով շուրջ 44.000 մշտական օգտատերերի և 301.000 այցելուիներկայություն:

բ) Ծառայությունում գործող «Թեժ գիծ» միջոցով 2016 թվականի 11 ամիսների ընթացքում ստացվել և ընթացք են տրվել 484ահազանգերի՝ ուսումնասիրությունների, չնախատեսված ստուգայցերի, ծառայողական քննությունների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գործունեության նպատմամբ օպերատիվ հսկողություն իրականացնելու այլ եղանակներով:

գ) Հանրությանը հուզող խնդիրներին անմիջականորեն արձագանքելու նպատակով 2016թ-ի 11 ամիսների ընթացքում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կազմակերպվել է 50 քաղաքացու ընդունելություն, որոնց բարձրացված խնդիրներին տրվել են համապատասխան լուծումներ:

դ) ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի կողմից 2016 թվականի 11 ամիսների ընթացքում իրականացվել են 130 ուսումնասիրություններ և ծառայողական քննություններ, որոնց արդյունքում 37 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, 1-ն ազատվել է ծառայությունից:

Նույն ժամանակահատվածում 12 քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են 171 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 101 ծառայողներ, կարգապահական խախտման հիմքով ծառայությունից ազատվել է 1-ը:

ե) Քրեակատարողական հիմնարկներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները կանխելու և օպերատիվ հսկողությունն ուժեղացնելու նպատակով 2016թ. 11 ամիսների ընթացքում կազմակերպվել են 25 անակնկալ ստուգայցեր, որոնց արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով իրականացվել են թվով 7 ծառայողական քննություններ. 9 ծառայողներ ենթարկվել տույժերի:

  1. 5.   Գերբնակեցման նվազեցման և բնակության պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ

ա) Նորաբաց «Արմավիր» ՔԿՀ-ի ամբողջական շահագործմամբ (15.12.2015թ.) նրանում կալանավորված անձանց պահելու վայրի լրակազմն ավելացնելու (16.02.2016թ.), ինչպես նաև «Հրազդան» ՔԿՀ-ում կալանավորվածների պահելու վայր սահմանելու (16.02.2016թ.) իրավա-կազմակերպչական միջոցառումների արդյունքում ամբողջությամբ լուծվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբնակեցման խնդիրը:

բ) Անազատության մեջ պահվող անձանց բնակության պայմանների բարելավման նպատակով 2016թ-ի 11 ամիսների ընթացքում իրականացվել են բազմաբնույթ շինարարական աշխատանքներ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Հրազդան», «Վանաձոր», «Կոշ», «Արթիկ», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների բնակելի տեղամասերում (խցերում և կացարաններում), կարանտինային մասնաշենքերում, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, հանձնուքների ընդունման սենյակներում, բուժմասերում, հիվանդասենյակներում, ճաշարաններում, սանհանգույցներում և այլ ենթակառուցվածքներում:

գ) Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում 10 քրեակատարողական հիմնարկներում լուծում են ստացել կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը (Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ հիշյալ ծրագրում ընդգրկվել է նաև «Արմավիր» ՔԿ հիմնարկը՝ իր կարիքներին համապատասխան):

Հարկ է նշել, որ հիշյալ ծրագրի շրջանակներում «Կոշ», «Նուբարաշեն», «Սևան», «Վարդաշեն», «Աբովյան», «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են արևային-ջերմային ջեռուցիչներ, որոնք արդյունքում էներգախնայողությունը կհասցնեն միջինը շուրջ 50%-ի:

Դ) 2016թ-ին վերակնքված պայմանագրերի շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներում պարբերաբար իրականացվել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բազմաբնույթ գործողություններ:

Բացի այդ, առաջին անգամ բոլոր ՔԿ հիմնարկների ճաշարաններում, խոհանոցներում և բուժմասերում պարբերաբար իրականացվել են դեզինսեկցիոն (ախտահանման, մակաբույծների ոչնչացման) և դեռատիզացիոն աշխատանքներ, որպիսիք նախկինում երբևէ չեն իրականացվել: 

  1. 6.   Քրեակատարողական ծառայությունում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներ

Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ տարեսկզբին մեկնարկած քրեակատարողական համակարգի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները:

Քրեակատարողական ծառայության և VXsoft ընկերության մասնագետների կողմից մանրամասն նախագծվել և մշակվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր»-ը, որն աննախադեպ է իր մասշտաբով և տեխնիկական հնարավորություններով: Համակարգն ամբողջությամբ ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, անհրաժեշտ փաստաթղթերի, պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների, ուսման, աշխատանքի, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ տեղեկություններ:

Ընդ որում՝ լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում:

  1. 7.    Կարևորություն ներկայացնող իրավաստեղծ նախաձեռնություններ 

ա) Մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկվել «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով դատապարտյալների համար նախատեսվել է ընձեռել իրավական հնարավորություն՝ երկարատև տեսակցությունների ժամանակ որպես հանձնուք ընդունել նաև  ջերմային մշակում պահանջող սննդամթերք:

բ) Դատապարտյալների վերասոցիալականացման ուղղված արդիական մոտեցումներ ներդնելու նպատակով Ծառայության նախաձեռնությամբ փոփոխություններ է կատարվել «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ, որով ընդլայնվել է փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների կարճատև տեսակցությանը միաժամանակյա թույլատրելի անձանց թվաքանակը:

գ) Վարչարարության միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Ծառայության նախաձեռնությամբ լրացում է կատարվել «ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն» որոշման մեջ, որով վերացվել են հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման նպատակով ամեն անգամ դատապարտյալից կամ կալանավորված անձից գրավոր համաձայնություն վերցնելու իրավական պահանջները:

դ) Բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողության արդյունավետ մեթոդներ կիրառելու, ինչպես նաև ոլորտում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործունեության միատեսակությունն ապահովելու նկատառումներով պայմանավորված` մշակվել և ՀՀ ԱՆ է ուղարկվել «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում են հստակ իրավական կանոնակարգումներ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների ցերեկային ժամերին տեղաշարժվելու, հիմնարկի վարչական սահմաններից դուրս աշխատելու, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև իրականացվող հսկողության ձևերի վերաբերյալ:

ե) Կալանավորված անձանց  և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական  և  իրավական աշխատանքներիրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն արդիական մոտեցումներին համապատասխանեցնելու, անազատության մեջ պահվող անձանց վարքագծի բնութագրման նոր չափորոշիչներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ 13.07.2016թ. թիվ 279-Ն հրամանով` ամբողջությամբ նոր խմբագրությամբ հաստատվել է «Կալանավորված անձանց ևդատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական  և  իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքայինստորաբաժանումների գործունեության կարգը»: 

  1. 8.   Միջազգային համագործակցության ոլորտում իրականացված աշխատանքներ

 ա) «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ առկա համագործակցության շրջանակներում 2016թ-ի փետրվարին և հուլիսին աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել քրեակատարողական վարչությունում, որի ընթացքում քննարկվել են առաջավոր փորձի փոխանակման, քրեակատարողական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում գերմանական կողմի ներգրավվածության, քրեակատարողական հիմնարկներում տեղամասային կառավարման մոդելի արդյունավետության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հիմնախնդիրներ:

բ) Քրեակատարողական ծառայությունը սերտորեն համագործակցել է նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետությանդեսպանության հետ, որի շրջանակներում 2016թ-ի փետրվարին ծառայությունում հյուրընկալել է ԻԻՀ դեսպանության հյուպատոս Մոհամմադ Ֆադավիի գլխավորած պատվիրակությանը: Այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկու երկրների դատապարտյալ քաղաքացիների արտահանձման ոլորտում առկա հիմնախնդիրներին, ծագած խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաև երկուստեք փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող այլ  հարցերի:

գ) Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քրեակատարողական ծառայությունների միջև արդեն իսկ կայացած համագործակցության շրջանակներում ԲՀ ՆԳՆ պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավարի հրավերով ՀՀ քրեակատարողական ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի մարտի 30-ից ապրիլի 1-ը գտնվել է ԲՀ-ում: Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ են կայացել ԲՀ ՆԳՆ պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավար կազմի, քրեակատարողական հիմնարկների ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների քրեակատարողական ծառայությունների համագործակցության ընդլայնման, այդ թվում` ԲՀ ՆԳՆ պատիժների կատարարման դեպարտամենտի փորձագիտական խմբի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արտադրությանկազմակերպման վերաբերյալ հարցեր:

դ) Քրեակատարողական ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հրավերով 2016թ-ի հունիսին ՀՀ-ում են գտնվել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի պատվիրակությունը՝ դեպարտամենտի ղեկավարի տեղակալի գլխավորությամբ, իսկ հոկտեմբերի 4-6-ը՝ դեպարտամենտի ղեկավար, միլիցիայի գեներալ-մայոր Ս.Դորոշկոյի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում երկու երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների միջև ստորագրվել է փոխըմբռնմանհուշագիր՝ պենիտենցիար ոլորտում փորձի, ինչպես նաև գիտատեխնիկական և իրավական ինֆորմացիայի փոխանակման, համատեղ վերլուծական հետազոտությունների և տարբեր նախագծերի իրականացման, ծառայողների որակավորման բարձրացման և համագործակցության այլ ուղղությունների վերաբերյալ:

ե) Ղազախստանի Հանրապետության Բուրաբայ քաղաքում ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին 2015թ. հոկտեմբերի 16-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում 2016թ. հունիսի 9-10-ը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ քրեակատարողական ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհրդի անդրանիկ նիստում ընդունվել են մի շարք որոշումներ, քննարկվել է խորհրդի 2016-2017թթ աշխատանքային ծրագիրը:

զ) 2016թ-ի հունիսին քրեակատարողական ծառայությունը հյուրընկալել է Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման և պրոբացիայի նախարարության պատվիրակությանը` նախարար Կախա Կախիշվիլու գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման և պրոբացիայի նախարարությունում ներդրված outsourcing-ի (սննդի ապահովման, բուժսպասարկման և այլ գործառույթներ մասնավոր հատվածին պատվիրարկելու) առաջավոր փորձը ՀՀ-ում ներդնելու հնարավորությունները, ձեռք է բերվել պայմանավորվածություն ՀՀ քրեակատարողական ծառայողների կողմից տեղում գործընթացին ծանոթանալու վերաբերյալ: