Մայիսի 11-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բաց տիպի դատապարտյալները ՔԿՀ աշխատակիցների հետ միասին պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Վ. Առաքելյանի գլխավորությամբ  այցելեցին «Հաղթանակ» զբոսայգում գտնվող Անհայտ զինվորի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Ապա հաջորդեց այցելություն ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, ուր թանգարանի պետ, կապիտան Ա. Հարությունյանը ծանոթացրեց թանգարանի պատմությանը, ինչպես նաև Արցախյան հերոսամարտում և Հայրենական մեծ պատերազմում հայ զինվորների, գեներալների և մարշալների կատարած սխրագործություններին:

Ավարտին դատապարտյալներն իրենց շնորհակալությունը հայտնեցին թանգարանի պետին և անձնակազմին, խոսեցին իրենց տպավորությունների մասին՝ կարևորելով ճանաչողական այցելությունները: