Ապրիլի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ծառայողները, ինչպես նաև ազատազրկված անձինք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 2016թ. ապրիլի 1-5-ը Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական գործողությունների ժամանակ քաջաբար զոհված հայորդիների հիշատակին, որոնք երկրի համար այդ վճռորոշ պահին ապացուցեցին, որ թիկունքում կանգնածի ապահովությունը, հայրենիքի խաղաղությունը վեր են անձնական կյանքից:

Հավերժ փառք Ապրիլյան պատերազմի նահատակներին: