Վաղեմի խնդիրը հանգուցալուծվեց 

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, հունվարի 15-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ևս մեկնարկեց դատապարտյալ և կալանավորված անձանց նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչի արդյունքում էլ, փետրվարի 20-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 27 դատապարտյալ ստացան նույնականացման քարտեր:

Նույնականացման քարտեր ստացան նաև ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի 11 դատապարտյալ:

Նշենք, որ նրանք այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես, կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:

Տեղեկացնենք, որ մինչ օրս նույնականացման քարտեր ստացել են 92 դատապարտյալ և կալանավորված անձ: Գործընթացը շարունակվում է: