ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում դատարանների կողմից նշանակված պատիժների կատարման և վերահսկողությունների իրականացման կապակցությամբ հարուցվել և ընթացք է տրվել 2037 վարույթի:

Մասնավորապես.

.դատավճիռներով՝ 593 տուգանք, որոնցով գանձված ընդհանուր գումարը կազմում է 17.361.250 ՀՀ դրամ,

.դատարանների որոշումներով՝ 225 հանրային աշխատանք,

.որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտերով՝ 278 վարույթ,

.դատարանների կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու դատավճիռներով՝ 843 դատապարտյալների նկատմամբ վերահսկողության սահմանում,

.պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ դատարանների որոշումներով՝ 88 դատապարտյալների վերաբերյալ հաշվառման վարույթներ,

.դատարանների որոշումներով պատժի հետաձգման վերաբերյալ 10 դատապարտյալների հաշվառման վարույթներ: