2015 թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 822 դատապարտյալներ և կալանավորված անձինք (2014թ.` 953), իսկ ամբուլատոր ընդունելությունների թիվը 85408 է (2014թ.`76911):

Ստոմատոլոգիական բուժօգնություն է ստացել 3716 (2014թ.`3742) ազատազրկված անձ, դիսպանսեր հաշվառման են վերցվել 1705(2014թ.`1392) դատապարտյալներ և կալանավորված անձինք:

2015 թվականի ընթացքում անց են կացվել նաև բազմաբնույթ հետազոտություններ:

Այսպես` լաբորատոր հետազոտությունների թիվը 12436 է, ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններինը` 4969, ռենտգենագրաֆիկը`2892:

2015 թվականին  ՀՀ տարբեր առողջապահական մարմինների բուժհիմնարկներ` քաղաքացիական հիվանդանոցներ են ուղեգրվել 778 (2014թ.`708) ազատազրկված անձինք:

Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների պատճառով պատժի կրումից 2015թ. ընթացքում ազատվել են  9 (2014թ.`2) դատապարտյալներ:

Հավելենք, որ այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ ‹‹Դատապարտյալների հիվանդանոց›› քրեակատարողական հիմնարկում բուժում են ստանում 158 դատապարտված և կալանավորված անձինք (2014 թվականի փետրվարի 28-ի դրությամբ` 171):