Լինել կին, մայր, քույր, դուստր պարզապես նշանակում է տարածել բարություն, սեր, ներդաշնակություն ու խաղաղություն: Սիրելի՛ կանայք, ձեր անխռով ժպիտը փաստում և ամրագրում է, որ անկախ դժվարություններից, անկախ բոլոր հասարակական և անհատական միջադեպերի բուռն ու խառնակ ընթացքից, գոյություն ունի մի մշտակայուն ուժ, որն ապահովում է մեր հոգու անդորրը, ձեր ժպիտը սրընթաց կյանքի այն կարևոր դադարն է, առանց որի կհապաղի ցանկացած ձեռքբերում:

Սիրելի կանա՛յք, շնորհավորում եմ ձեզ միջազգային այս գեղեցիկ ու գարնանային տոնի կապակցությամբ, մաղթում եմ շարունակական վերելքներ, անձնական երջանկություն, թող գարնան այս ծաղկուն սկիզբը ուղեկից լինի ձեզ ողջ կյանքում: Պահպանեք ձեզ և պահպանեք այն արժեքները, որոնք կրում եք՝ չմոռանալով ու չանտեսելով հատկապես ազգայինը. չէ որ հենց դուք եք մեր ազգային արժեքների նվիրյալները, կրողներն ու փոխանցողները: