Սիրելի՛ կանայք, հերթական անգամ օգտվենք առիթից և մեր հոգու խոսքն ուղղենք ձեզ։

Շնորհավոր մայրության և գեղեցկության այս գեղեցիկ տոնը։ Սրտիս ցանկությունն է բոլորիդ տեսնել առողջ ու երջանիկ, կյանքի բոլոր դժվարությունները թող այնքան հպանցիկ լինեն, որ չհասցնեք զգալ դրանց գոյությունն անգամ։ Դուք մեր ազգի, մեր երկրի ապավենն եք, իսկ ձեր ապավենը մեր՝ տղամարդկանցս ստեղծած խաղաղությունը, սերն ու ջերմությունն է ձեր շուրջ։ Ցանկանում եմ, որ դուք վայելեք ընտանեկան երջանկության ողջ բերկրանքը և երջանկությունից հյուսված հոգու ներդաշնակությամբ մեր ազգի համար դաստիարակեք առողջ ու նվիրյալ զավակներ։

Շնորհավորում եմ, եղե՛ք երջանիկ։