Արգելված իրերի հայտնաբերման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով ՔԿ վարչության պետ Ա. Օսիկյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարել է

–       Արգելված իրերի հայտնաբերման արձանագրություններում մանրամասն նշել հայտնաբերման վայրն ու պատկանելությունը

–       Անձնական պատասխանատվությամբ միջոցներ ձեռնարկել արգելված իրերի հայտնաբերումը, արձանագրությունների լրիվությունն ու պատշաճությունն ապահովելու նպատակով

–       Կարգապահական պատասխանատվության որոշումների հիմքում դնել բացառապես սահմանված ընթացակարգով արձանագրված խախտումները՝ բացառելով ընդհանրական և անհասցե ձևակերպումները: