ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայությունում կատարվեցին նոր նշանակումներ. Հայաստանի Հանրապետության 32 քաղաքացի համալրեց  ծառայության միջին և առաջատար խմբի պաշտոնները:

Շնորհավորելով նորանշանակ ծառայակիցներին՝ Ա. Մխոյանը մաղթեց արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: «Զգոն եղե՛ք, հետևե՛ք ավագ և փորձառու գործընկերներին. նրանցից միշտ էլ կարող եք սովորել, վերցնել լավագույնը: Այսօրվանից ձեզ վրա դրված են նոր պարտականություններ, որոնք պետք է հաղթահարեք պատվով և արժանապատվությամբ»,- ասաց ծառայության պետը՝ կոչ անելով նաև աչալուրջ լինել արատավոր բոլոր երևույթների դեմ պայքարում, ծառայել նվիրումով՝ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի պատիվն ու անունը: