Մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աջակցությամբ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կայացավ համերգային մեծ ծրագիր՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին:

Համերգին մասնակցում էին «Սասնա ծռեր» և «Նուբար» ավանդական երգի-պարի համույթները՝ գեղարվեստական ղեկավարներ Հովհաննես Մկրտչյանի և Լուսինե Նազարյանի գլխավորությամբ:

Քրեակատարողական հիմնարկում այդ օրը հնչեցին միայն նախնյաց ոգով հագեցած հայրենասիրական երգ ու երաժշտություն, համույթի մասնակիցները պարեցին քաջ հայորդի նախնիների հուժկու, ազգային պարերը, որոնք ներկաներին փոխանցեցին բարձր տրամադրություն:

Միջոցառումն ամփոփվեց երկկողմանի շնորհակալական խոսքերով: