Մայիսի 5-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց մատուռը, որը կառուցվել է նաև դատապարտյալների ջանքերով: Օծման արարողությանը մասնակցում էին քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը և հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Նշան քահանա Ալավերդյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռ. Հովհաննիսյանը, պետի տեղակալներ Ա. Համբարձումյանը և Վ. Մելքոնյանը:

Օծման արարողության կապակցությամբ դատապարտյալներին մատաղ մատուցվեց: