Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 18-ին կազմակերպվեց մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, ինչին դատապարտյալները մասնակցեցին մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ: Նրանց խոսքով՝ նմանատիպ միջոցառումները փոխանցում են դրական լիցքեր, ապահովում են ոչ միայն իրենց զբաղվածությունը, այլև նպաստում են առողջ ապրելակերպին:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում միտված են այսպիսի միջոցառումներն ավելի հաճախակի դարձնել. այս ճանապարհով դատապարտյալին հնարավորություն է տրվում վերագնահատել սեփական անձի արժեհամակարգը և կարգավորել սոցիալական վարքը: