Մայիսի 22-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Քրեակատարողական  ծառայության հետ համատեղ  ՀՀ  ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացված զանգվածային մարզական միջոցառումը 6 մարզաձևից:

Վազք 30 մետր և հեռացատկ մարզաձևերում 1-ին տեղը գրավեց Անի Թադևոսյանը, բազկամարտում՝ Քրիստինե Ներսիսյանը,  շաշկու առաջնությունում հավասարը չունեցավ Անուշ Մարտիրոսյանը, իսկ սեղանի թենիսի մրցաշարում հաղթող ճանաչվեց Կարինե Ղարիբյանը:

Հատկանշական է, որ գրեթե բոլոր  մարզաձևերում Անի Թադևոսյանը ցույց տվեց բավականին լուրջ արդյունքներ:

Անցկացվեց նաև վոլեյբոլի մրցաշար կին դատապարտյալների և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների միջև, որում հաղթողի դափնին նվաճեցին հիմնարկի աշխատակիցները:

Հաղթողները  ՀՀ  Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Քրեակատարողական  ծառայության  ղեկավարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով:

ՀՀ  Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մարզական խաղերի կազմակերպման աշխատանքներին աջակցելու համար «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը պարգևատրվեց շնորհակալագրով: