ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հերթական սպորտային միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 15-ին կազմակերպվել էր վոլեյբոլի մրցաշար դատապարտյալ կանանց և քրեակատարողական ծառայողների միջև:
Համառ պայքարի արդյունքում հաղթեց քրեակատարողական ծառայողների թիմը:
Պարբերաբար իրականացվող նման միջոցառումների համար կին դատապարտյալները շնորհակալություն հայտնեցին քրեակատարողական ծառայության աշխատակիցներին՝ նշելով, որ այդ միջոցառումներն օգնում են իրենց լինել առողջ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես՝ հետագայում հասակարության լիարժեք անդամ դառնալու համար:
Սպորտային միջոցառումները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կրում են շարունակական բնույթ՝ ապահովելու համար կին դատապարտյալների վերասոցիալականացումը զբաղվածության միջոցով: