Հուլիսի 7-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, Քրեակատարողական ծառայության հետ համատեղ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ ԱՆ  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում  կայացավ ավանդական մարզական միջոցառումը կին դատապարտյալների մասնակցությամբ, որի ընթացքում ազատազրկված կանայք իրենց ուժերը չափեցին 30մ վազքի, հեռացատկի, բազկամարտի, սեղանի թենիսի, դարթսի և վոլեյբոլի մրցումներում:

Մինչ մրցելույթների սկսվելը միջոցառման կազմակերպիչները հանդես եկան ողջույնի խոսքով՝ շեշտելով այսօրինակ միջոցառումների կարևորությունը  դատապարտյալ կանանց   վերասոցիալականցման և զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքների համատեքստում:

Մարզական միջոցառման ավարտին հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով, իսկ վոլեյբոլի մրցաշարում 1-ին տեղը գրաված թիմը՝ գավաթով:

Եզրափակելով մարզական օրը` ներկաները նման միջոցառումների շարունակակնությունն ապահովելու և վերջիններիս ցանկը ընդլայնելու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնեցին: