Օրերս ոգևորիչ լուր ստացանք Վրաստանի Հանրապետությունից: Ապրիլի 28-30-ը Թբիլիսիում կայացած ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային մրցաշարում 38կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց մեր հայրենակիցը՝ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչ Հենրիկ Ավետիսյանը:

Ուշագրավ է, որ եզրափակիչ գոտեմարտում Հենրիկը անվիճելի առավելությամբ հաղթեց ադրբեջանցի մարզիկին:

Քրեակատարողական ծառայողներիս համար լուրը կրկնակի հաճելի էր, քանի որ Հենրիկի հայրը մեր գործընկերն է՝ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակից Վարդան Ավետիսյանը:

Նորանոր հաջողությունների սպասումով շնորհավորում ենք մեզ և մեր ծառայակից ընկերոջը: