ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու և ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու նպատակով հիմնարկում գործող «Սպորտային ինքնագործ միավորման» անդամների մասնակցությամբ իրականացվեց բիլիարդի առաջնություն, որին  մասնակցում էր 16 դատապարտյալ: Երկօրյա համառ և հետաքրքիր պայքարի արդյունքում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց դատապարտյալ Է. Նավոյանը, որը հիմնարկի վարչակազմի կողմից արժանացավ խրախուսանքի:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ էլ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սկսվել և իրականացվում են համակարգչային դասընթացներ ազատազրկված կանանց և կալանավորված անչափահաս անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով: ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանի գլխավորությամբ դեռևս հունիսի մեկին հիմնարկում իրականացվել էին կավագործության փորձնական դասընթացներ դատապարտյալ կանանց և կալանավորված անչափահաս անձանց հետաքրքրվածության դեպքում այդ դասընթացները հետագայում կազմակերպելու և կիրառելու նկատառումներով: