Հունվարի 10-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացվեց Ջրօրհնեքի արարողությունը, որը հիշատակում է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը հիմնարկի կրոնական անկյունում հատուկ աղոթքներով և շարականների երգեցողությամբ օրհնեց ջուրը Սուրբ Խաչով, Սուրբ Ավետարանով և Սրբալույս Մյուռոնով: Արարողությունից հետո սրբագործված ջուրը, որպես հոգու և մարմնի նորոգության միջոց, բաժանվեց կին դատապարտյալներին: