Կանանց միամսյակին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սկսել են տոնական միջոցառումներ կին դատապարտյալների համար:

Մարտի 7-ին միջոցառումների շարքը մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության «Կոմիտասի անվան լարային քառյակ» ՊՈԱԿ-ը՝ տնօրեն Ս. Մեսրոպյանի գլխավորությամբ: Ներկա էր նաև հոգևոր հայր Արսեն քահանա Համբարձումյանը, որի օրհնությամբ և տերունական աղոթքով սկսվեց միջոցառումը:

Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ միջոցառմանը հնչեցին բացառապես Կոմիտասի ստեղծագործությունները թավջութակահար, քառյակի համահիմնադիրներից Սարգիս Ասլամազյանի մշակմամբ:

Կին դատապարտյալները համերգի ավարտին խորին շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին, հիմնարկի անձնակազմին և որպես երախտիքի խոսք՝ երաժիշտներին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքները: